Փարիզում այսօր մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Հայաստանի երեք ներկայացուցիչներից 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանն ու 61 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը նախնական գոտեմարտերում պարտություն կրեցին ու սփոփիչ գոտեմարտերի հույսով սպասում են իրենց «նեղացրած» ըմբիշների հաջորդ մրցելույթների ելքին:
125 կգ քաշային կարգում Լեւան Բերիանիձեն պայքարը պետք է սկսեր 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը Սլովակիայի ներկայացուցիչ Սոսլան Գագլոեւն էր: Սակայն վերջինը չներկայացավ եւ հաղթանակը շնորհվեց Հայաստանի ըմբիշին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ