Տայպեյում ընթացող 29-րդ համաշխարհային ուսանողական խաղերում ծանրորդներն ավարտեցին պայքարը: Մրցաշարն ավարտեցին գերծանր քաշային տղաները:
Հայաստանը ներկայացնող օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը պոկում վարժությունում բարձրացրեց 200 կգ, հրումում՝ 230 կգ եւ երկամարտի 430 կիլոգրամ արդյունքով նվաճեց աշխարհի ուժեղագույն ուսանող մարզիկի տիտղոսը:
Սա Հայաստանի 3-րդ ոսկե մեդալն էր Ունիվերսիադայում: Ավելի վաղ չեմպիոնի կոչումը նվաճել էին մարմնամարզիկ Արթուր Փովմասյանը (օղակներ) եւ ծանրորդ, 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ