Լրահոս
Օրվա լրահոսը

«Թերի եմ հասկացել առաջադրված մեղադրանքը». «Զինված խմբի» գործով ամբաստանյալ

Օգոստոս 25,2017 15:05

Նորք Մարաշում վնասազերծված «Զինված խմբի» գործով ամբաստանյալ Տիգրան Բոյաջյանը, ում ամբաստանյալներից Նելլի Մինասյանը մեղադրում է սուտ ցուցմունք տալու համար, այսօր իր հերթին Նելլիին մեղադրեց ուղղորդված հայտարարություններ անելու մեջ:

«Մեղադրանքը չգիտեմ՝ ինչու է ինձ ուղղվում, փորձ է արվում առանցքային անձանցից սլաքներն ուղղել ինձ վրա, ինձ մեղավոր ներկայացնել, իրենց՝ անմեղ, Նելլին ուղղորդված է»,- այսօր դատարանում լրագրողներին ասաց Տիգրան Բոյաջյանը:

Հարցին՝ ում կողմից է ուղղորդված կամ ովքեր են առանցքային մարդիկ, Տիգրան Բոյաջյանը պատասխանեց. «Անուններ չեմ ուզում տալ, բոլորի համար էլ պարզ է՝ ովքեր են առանցքային անձինք, չգիտեմ՝ ինչու է փորձում միայն ինձ մատնանշել»: Թե ինչու է նախաքննական ցուցմունքում խոստովանել ու ընդունել իր մեղքը՝ Տիգրան Բոյաջյանը պարզաբանեց՝ «Նախնական ցուցմունքում մեղքս ընդունել եմ՝ իրավական առումով շատ բան չհասկանալով, թերի ստանալով մեղադրանքը: Թերի եմ հասկացել առաջադրված մեղադրանքը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031