Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Հոգլանդը հասկացրեց՝ Կազանյան փաստաթուղթը պետք է մոռացության մատնվի»

Օգոստոս 25,2017 14:40

«Կարծում եմ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ որեւէ տարբերակ իրականություն դառնալու հնարավորություն չունի՝ հաշվի առնելով բավականին բարդ ու անզիջումային իրավիճակը, որը ձեւավորվել է 2016-ի ապրիլյան պատերազմից հետո: Ես չեմ կարծում՝ որեւէ համանախագահող երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն, այնքան միամիտ են, որ մտածեն, թե կարգավորումը շատ մոտ է եւ խոսի այս կամ այն տարբերակի մասին»,-այսօր «Մեդիա կենտրոնում» այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն՝ անդրադառնալով օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման մասին հայտարարությանը:

Սաֆարյանը նկատեց, որ այդ հայտարարության հետ կապված պաշտոնական Երեւանն արագ արձագանքեց, նշելով՝ Հոգլանդի հրապարակած դետալները որեւէ կերպ վտանգավոր չեն Հայաստանի համար, նաեւ նշելով, որ որոշ անճշտություններ կան հրապարակած սկզբունքներում:

Ըստ Սաֆարյանի, պատահական չէր այդ հայտարարությունը, քանի որ նույն օրը Սոչիում Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումն էր, որի օրակարգում էր նաեւ ԼՂՀ հակամարտության կարգավորման խնդիրը:Իսկ այդ հանդիպումից մեկ օր առաջ էլ Պուտինը հանդիպել էր նաեւ Ադրբեջանի նախագահի հետ:

Սեպտեմբերին ՄԱԿ-ի վեհաժողովի նիստի շրջանակներում նախատեսվում է երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպում եւ կա Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի չկատարված պարտավորություններ: Ակնհայտորեն Ռուսաստանը կցանկանա, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակեն Սանկտ-Պետերբուրգյան գիծը, բայց ոչ ԱՄՆ-ի հովանու ներքո կազմակերպված Վիեննայի պարտավորությունները»,-ասաց Սաֆարյանը:

Նա նշեց որ Սարգսյան-Պուտին հանդիպման օրակարգում ներառվել էին նաեւ ԵԱՏՄ ինտեգրացիոն հարցերը, իսկ վերջին շրջանի կարեւոր իրադարձություններից է Թուրքիայի եւ ԵԱՏՄ միջեւ ստորագրվելիք ազատ առեւտրի համաձայնագիրը.« ՀՀ ԱԳ փոխնախարարն էլ արձագանքեց դրան, նշելով սահմանի փակ լինելու հանգամանքը, եւ հետեւապես, այս խնդիրը, եթե Ռուսաստանի եւ Թուրքիայի համար կարեւոր էր, ապա Ռուսաստանին Հայաստանի դիրքորոշումը չէր կարող չմտահոգեր»:

Թե ինչ է, Սաֆարյանի խոսքերով ասած՝ հետախուզել Հոգլանդը տեքստում մի փոքր անճշտություններով, Սաֆարյանն այսպես մեկնաբանեց. «ԱՄՆ-ն չէր կարող Սարգսյան-Պուտին առանձնազրույցից տեղյակ լինել, ուստի փորձում էր հասկանալ՝ արդյոք հայկական կողմի դիրքորոշումներում տեղի են ունեցել փոփոխություններ, եւ արդյոք Հայաստանը նորից, 2-րդ անգամ մտնում է մի պրոցեսի մեջ, որը բերեց մեզ բոլորիս հայտնի արդյունքներին»:

Ըստ Սաֆարյանի, Հոգլանդի անճշտություններով հայտարարությունը, որն ինչ-որ չափով մոտեցրել էր Կազանյան փաստաթղթին, բայց նաեւ 2 կետերով հիշեցրել՝ հակամարտությունը պետք է լուծվի համապարփակ՝ ԼՂՀ կարգավիճակի վերջնական որոշումով, եւ խաղաղապահները պետք է լինեն միջազգային, եւ ոչ ռուսական. «Հասկացնելով՝ կազանյան փաստաթուղթը պետք է մոռացության մատնվի: Ես պետք է գնահատեմ ամերիկացի համանախագահի այդ քայլը, որովհետեւ վերջին շրջանում ստեղծված իրավիճակում, Հայաստանի համար լավագույն տարբերակներից է՝ Կազանյան փաստաթուղթը մեկընդմիշտ արխիվ ուղարկել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031