Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասենք թե հրաժարվեցինք ԵՏՄ-ից, ինչո՞վ ենք փոխարինելու, ես ուզում եմ հասկանալ». Արամ Սարգսյան

Օգոստոս 25,2017 12:49
aram sargsyan

Աշնանը «Ելքը» նախաձեռնելու է ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց, դուք դրան դե՞մ եք լինելու, որեւէ կերպ մասնակցություն ունենալո՞ւ եք, թե՞ ոչ: Aravot.am-ի այս հարցին ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Առաջին հերթին ես կողմ եմ, որպեսզի այդպիսի լուրջ հարցերը դրվեն լուրջ քննարկման: Եկեք հասկանանք, ասենք թե հրաժարվեցինք, ինչո՞վ ենք փոխարինելու, ես ուզում եմ հասկանալ: Ես ուզում եմ տեսնել՝ ի՞նչ է լինելու դրա փոխարեն կամ մենք ինչ հնարավորություններ ունենք ավելի լավ տնտեսական համակարգ ստեղծելու: Եթե կան այդպիսի փաստարկներ՝ թող ներկայացնեն, թե չէ՝ էս ինձ դուր չի գալիս, եկեք հրաժարվենք, հո մենք մանկապարտեզո՞ւմ չենք, որ իրար հետեւից նման փոփոխություններ անենք: Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ինձնից շատ եվրոպական արժեքներով չապրեն, հավատացնում եմ, շատ քչերը կան, ես ամեն անգամ Եվրոպայում առնվազն 2-3 պետություն տեսնում եմ ինչ է, ոնց է, ուսումնասիրում եմ, մենք դեռ չենք հասել այն մակարդակին, որպեսզի նրանք մեզ ընդունեն: Պետություններ են, որոնք չեն կարողանում հասնեն, նույն Վրաստանը 10 տարի է փորձում է, չի կարողանում»:

Մեր դիտարկմանը, որ գոնե ձգտում ես լավին, ձգտում ես ավելի ժողովրդավարական երկրների հետ համագործակցել՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ես կողմ եմ, բայց ես ուզում եմ տեսնել, թե ինչո՞վ ենք մենք գնալու: Դուք հասկանո՞ւմ եք մեր գյուղատնտեսության վիճակը, դուք հասկանո՞ւմ եք, որ մենք ոչինչ չենք արել: 20 տարի է՝ ասում ենք ագրոհամալիր ստեղծեք, ամբողջ գյուղատնտեսությունը ՀՀ-ի պիտի լինի ագրոհամալիր: Չենք արել, թողել ենք էս խեղճ գյուղացուն մենակ իր հողի հետ: Ինքը բերքը ստանում է, չի իմանում այդ բերքը որտեղ իրացնի: Բուլղարիայի օրինակը տեսեք, ինքը մտավ ԵՄ, իր գյուղատնտեսության հերն անիծեցին, ասին՝ քո լոլիկը, բիբարը եւ այլն չի համապատասխանում մեր ստանդարտներին, հիմի գնանք էս վիճակով այնտե՞ղ: Եվրոպան էլ իր պրոբլեմներն ունի, ես նոր եմ վերադարձել այնտեղից, որտեղ տեռորիստական ակտերն էր: Ես ձեզ հավատացնում եմ, որ դա ուրիշ մի պրոբլեմ է առաջացնելու, այնպես որ որոշում կայացնելն այդպես հեշտ չի՝ ահ, ես չեմ սիրում, ես ուզում եմ դուրս գալ, այ սրանից ազատվենք՝ լավ կլինի: Այդպես լավ չի՛ լինի»:

Մենք ճշտեցինք՝ որ ասում եք քննարկման դնել է պետք այդ հարցը, նկատի ունեք ԵՏՄ-ից դուրս գալու հարցը պետք է հանրաքվեի՞ դնել՝ նա պատասխանեց. «Չէ, առաջին հերթին լայն քննարկում է պետք»:

Հարցին՝ բա ԵՏՄ մտնելիս ինչո՞ւ լայն քննարկում չիրականացրեցին, հիմա դուրս գալը պահանջում եք լայն քննարկում՝ նա պատասխանեց. «Թող անեին: Բայց որ չեն արել, չենք կարող մի գիշերում, ոնց մտել ենք ԵՏՄ, այդպես էլ մի գիշերում դուրս գալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031