Թուրքիայում գործող արտակարգ իրավիճակի շրջանակում կառավարությունը նոր դրույթ է ընդունել, որով աշխատանքից կհեռացվի ավելի քան 900 պետական ծառայող, հաղորդում է Reuters-ը:
Ըստ գործակալության՝ նոր դրույթը հրապարակվել է ուրբաթ: Նշվում է, որ աշխատանքից կհեռացվեն տարբեր նախարարությունների և պետական հաստատությունների աշխատակիցներ:
Բացի այդ, հրապարակվել է ևս մեկ դրույթ՝ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունների հետ: Ըստ դրա՝ այժմ Ազգային հետախուզական ծառայությունը քննություն սկսելու համար պետք է ստանա նախագահի թույլտվությունը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ