SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 25-ին, ՀՀ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հայտնաբերել են Շամիրամ գյուղի գերեզմանոցի հարևանությամբ գտնվող սգո սրահում օգոստոսի 1-ին սպանդ իրականացրած, այնուհետև փախուստի դիմած Թելման Վազիրի Քալաշյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ ՀՀ քր. օր. 104 հոդ. 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի, 235 հոդ. 1-ին մասի և 34-104 հոդ. 1-ին մասի հոդվածներով հարուցվել էր քրեական գործ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննչական գլխավոր վարչությունում, որի ՀԿԳ ավագ քննիչ Մնոյանը դիմել էր դատարան և նրա նկատմամբ քննիչի միջնորդությունը բավարարել էր՝ որպես կալանք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Թ. Քալաշյանը հայտնաբերվել է Արմավիրի մարզի Ջանֆիդա և Նալբանդյան գյուղերի միջնամասից։
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում