Փարիզում այսօր մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Առաջին օրը Հայաստանի ազգային հավաքականի հինգ ըմբիշներից պայքարի մեջ կմտնեն երեքը:
Գառնիկ Բարսեղյանը (59 կգ քաշային կարգ) որակավորման փուլում կհանդիպի իսրայելցի Յուրի Հոլուբին, 61 կգ քաշային կարգում Վալոդյա Ֆրանգուլյանի առաջին մրցակիցը Ղազախստանի ներկայացուցիչ Դաուլեթ Նիյազբեկովն է, իսկ գերծանր քաշային Լեւան Բերիանիձեն պայքարը կսկսի 1/16 եզրափակչից: Նրա մրցակիցը կորոշվի որակավորման փուլում սլովակ-ղազախ զույգի գոտեմարտում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ