Հայաստանից լոլիկի արտահանման ծավալները կտրուկ նվազում են: Այս տարվա առաջին կիսամյակում արտահանվել է 18.5 հազար տոննա լոլիկ, անցած տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ավելի քան 30 հազար տոննայի դիմաց:
Նվազումը կազմում է մոտ 40 տոկոս: Ընդ որում եթե անցած տարի մեկ կիլոգրամ լոլիկը, ըստ պաշտոնական տվյալների Հայաստանից արտահանվել է 65 ցենտով, ապա այս տարի՝ 50 ցենտով: Այսինքն` նույնիսկ գնի անկման պայմաններում արտահանման ծավալները նվազել են: Այս փաստը ուշագրավ է նրանով, որ անցած տարի կառավարությունը պարծենում էր, թե լոլիկի արտահանումը նախորդ տարիների համար բազմապատկվել է, սակայն բոլորի համար ակնհայտ էր, որ դա պայմանավորված է ՌԴ-ի կողմից Թուրքիայի դեմ կիրառած պատժամիջոցներով եւ թուրքական լոլիկը ընդամենը վերաարտահանվում էր դեպի Ռուսաստան հայկականի անվան տակ:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում