Լրահոս
Օրվա լրահոսը

Անորոշ կարգավիճակ՝ նշանակում է Լեռնային Ղարաբաղի հանձնում. «Հրապարակ»

Օգոստոս 25,2017 09:52

«Իրենք պատրաստ են հանձնել ազատագրված տարածքները Լեռնային Ղարաբաղի անորոշ կարգավիճակի դիմաց, իսկ անորոշ կարգավիճակը նշանակում է Լեռնային Ղարաբաղի հանձնում»,- ասում է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ մեկնաբանելով Հոգլանդի նախօրեի հայտարարությունը։ Նա կարծում է, որ մենք վերադառնում ենք 1997 թվականի կարգավորման տարբերակին։

«1998թ․ իշխանափոխությունն ուղղված էր նրան, որ ԼՂ հակամարտության լուծման հարցում այսօրվա իշխանությունները համամիտ չէին Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետին։ Բայց այսօրվա իշխանությունները կրկնակի դավաճան են։ Եթե մտնենք դետալների մեջ, ապա կարգավորման տարբերակում կարող ենք գտնել ստորակետների կամ այլ նշանների տարբերություններ, բայց մեծ հաշվով նույնն է՝ հանձնում են տարածքներ, Արցախի կարգավիճակը մնում է անորոշ։ Իսկ անորոշության դեպքում այնտեղի ժողովուրդն էլ կգա Երեւան․․․

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031