Լուսանկարն արվել է Արշակունյաց փողոցում, որը բանուկ փողոց է եւ երթեւեկությունը մշտապես ակտիվ է:
Այս եւ այլ փողոցներում մի քանի մուրացկաններ առավոտից ուշ երեկո մոտենում են կարմիր լույսի տակ կանգնած մեքենաների վարորդներին եւ գումար մուրում: Սա նրանց «աշխատանքն է»: Իսկ ինչո՞վ է զբաղվում ճանապարհային ոստիկանությունը, որի աշխատակիցները օրը մի քանի անգամ այս հատվածով երթեւեկում են եւ վթարավտանգ իրավիճակը չեն կանխում: Ոչ հետիոտների համար նախատեսված այդ հատվածում ժամերով կանգնել, ընկնել մեքենանների արանքը՝ փող խնդրելու համար, վտանգավոր է ոչ միայն վարորդների, նաեւ հենց այդ մուրացկանների համար:
Ընդ որում, երբեմն այդ նույն հատվածում հղի կին է մուրացկանություն անում եւ մոտենում երթեւեկությունը շարունակելուն պատրաստվող մեքենաներին: Իսկ եթե հանկարծ մեքենաները բախվե՞ն ու այդ մուրացկաններն էլ հայտնվեն դրանց արանքո՞ւմ:
Լուսանկարը՝
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ»
24.08.2017