ԱՄՆ-ի Չարլսթոն քաղաքում (Հարավային Կարոլինա) զինված հանցագործը պատանդ է վերցրել ռեստորանի հաճախորդներին, հաղորդում է Fox News-ը:
Ականատեսներից մեկը հեռուստաալիքին պատմել է, որ խոհանոցի աշխատակցի հագուստով զինված մի տղամարդ փակել է ռեստորանի մուտքի դուռը և իրեն հայտարարել «Չարլսթոնի նոր թագավոր»:
Թե քանի պատանդ է պահում հանցագործը՝ առայժմ հայտնի չէ: Որոշ տվյալներով՝ ռեստորանում կա շուրջ 30 մարդ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ մեկ մարդ վիրավորվել է, նրան տեղափոխել են հիվանդանոց: Նրա վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում:
Ոստիկանությունը շղթայել է տարածքը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ