Աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը գալիք տարվա գարնանը համերգով հանդես կգա Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երգչի մամուլի խոսնակ Քրիստինա Սարգսյանին:
Պետերբուրգում համերգը տեղի կունենա ապրիլի 25-ին, երեք օր անց՝ ապրիլի 28-ին Ազնավուրը հանդես կգա Մոսկվայում:
«Մաեստրոն անընդհատ աշխատում է և դադարներ չի սիրում»,- ասել է Սարգսյանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ