Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին Շուշի քաղաքում մասնակցել է Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) կողմից կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:
Երկրի ղեկավարը կարեւորել է նման միջոցառումների եւ միության կողմից Արցախ կատարվող պարբերական ուխտագնացությունների դերը մատաղ սերնդի հայեցի եւ ռազմահայրենասիրական դաստիարակության գործում:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ