Լրահոս
Օրվա լրահոսը

Այովան` Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 47-րդ նահանգ. «Ազատություն»

Օգոստոս 24,2017 21:12

«Ազատություն». Այովայի նահանգապետ Քիմ Ռեյնոլդսը րոպեներ առաջ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ իր ղեկավարած նահանգը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և 2017-ի հոկտեմբերը ճանաչում է որպես «Հայոց մշակույթի և պատմության ճանաչման միամսյակ»: Այս մասին «Ազատությունը» տեղեկացավ Հայ Դատի ԱՄՆ գրասենյակի ֆեյսբուքյան էջից:

Այսպիսով Այովան դարձավ ԱՄՆ-ի 47-րդ նահանգը, որը 1915-1923 թվականներին Օսմանյան Թուրքիայում բնիկ հայկական համայնքի բնաջնջումը պաշտոնապես որակում և ճանաչում է որպես Ցեղասպանություն:

Այս տարի ավելի վաղ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին հայտարարել էին ԱՄՆ Թեքսաս և Վայոմինգ նահանգները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031