Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկաբույժը խորհուրդ է տալիս ծնողներին երեխաներին չզրկել մանկապարտեզից

Օգոստոս 24,2017 18:15

Որ մանկապարտեզ հաճախող երեխան հնարավորինս զերծ մնա վիրուսներից ու վարակներից, մանկաբույժ Մարի Դարակչյանը ծնողներին խորհուրդ է տալիս երեխային սովորեցնել անձնական հիգիենայի պահպանում` ձեռքերի հաճախակի լվացում, հեռու մնալ հիվանդ երեխաներից, չկիսել նրանց հետ ընդհանուր բաժակ, ափսե եւ այլն:

Մանկաբույժի խոսքով, սովորաբար մինչեւ մանկապարտեզ գնալը, երեխան տարեկան հիվանդանում է 3-4 անգամ: «Եթե տարեկան 3-4 անգամ մինչեւ մանկապարտեզ հաճախելը երեխան հիվանդանում է, ապա առաջին տարում պարտադիր նույնիսկ մինչեւ 11 անգամ կարող է հիվանդանալ, իսկ դա համարվում է հիվանդությունների քանակի նորմալ միջակայք, քանի որ երեխան հանդիպում է նոր վիրուսների ու հարուցիչների… Այդ քանակի հիվանդանալը վախենալու չէ, եթե երեխան առողջ է»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց մասնագետը:

Նա նաեւ խորհուրդ է տալիս ծնողներին չհրաժարվել մանկապարտեզներից միայն հիվանդություններից վախենալու պատճառով, որովհետեւ սովորաբար առաջին տարվանից հետո երեխայի հիվանդանալու հաճախակիությունը նվազում է` տարեկան 3-5 անգամ։

Մանկաբույժի խոսքով, եթե երեխան մանկապարտեզ չհաճախի, հիվանդանալու հավանականությունը չի բացառվում դպրոցում` տարրական դասարաններում, եւ երեխայի օրգանիզմը նոր-նոր սկսում է սովորել նոր հարուցիչներին, այնինչ մյուս երեխաների մոտ դա արդեն մանկապարտեզում է եղել։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031