Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մկրտչյանը Բագրատյանին՝ «Ի՞նչ անենք, Հայկ Նահապետի անունն էլ Արմե՞ն դնենք» (Տեսանյութ)

Օգոստոս 24,2017 17:46
levon mkrtchyan

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարությանը՝ «ժամանակը չէ՞ մեր երկիրն Արմենիա անվանելու» եւ «հայերենը աշխարհի ամենաաղքատիկ լեզուներից է» կարծիքին, ասաց. «Կոչ եմ անում մեզ վրա վստահ լինել եւ ամեն խնդիր չդարձնել հրապարակային: 6 հազար տարի մեր ժողովուրդն իրեն հայ է անվանել, 8-10 հազար տարի էլ պետք է հայ անվանի, ի՞նչ անենք, Հայկ Նահապետի անունն էլ Արմե՞ն դնենք: Ի՞նչ ենք քննարկում»:

Բագրատյանը նաեւ հայտարարել էր, որ հայերեն բառարաններում բառաֆոնդը քիչ է, եւ  թարգմանությունների ժամանակ խնդիրներ են լինում, մինչդեռ որոշ մասնագետներ վստահեցրել էին, թե նոր, ավելի հարուստ բառարաններ կազմվել էին, սակայն դրանք տպագրելու համար աջակցություն չեն ստացել: Այս առնչությամբ Լեւոն Մկրտչյանն ասաց.«Քննարկենք կոնկրետության մեջ՝ ինչ բառարան, ինչ ուղղվածության, արդյոք մենք բառարանների պակաս ունենք»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031