Թայվանի Տայպեյ քաղաքում ընթացող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում 105 կգ քաշային կարգում հայաստանցի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 401 կգ (180+221) արդյունքով նվաճեց չեմպիոնի կոչումը:
Սա Հայաստանի երկրորդ ոսկե մեդալն է համաշխարհային ուսանողական խաղերում: Մինչ այդ պատվո օղակներ վարժությունում պատվանդանի առաջին աստիճան բարձրացել էր մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ