«Խոսրովի անտառի հրդեհի 2-րդ օջախի բռնկման ժամանակ կային «կորդինացման» որոշակի խնդիրներ»,-այս մասին այսօր պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ թե ինչպե՞ս կգնահատի հրդեհաշիջմանն ուղղված իր աշխատանքը, ասաց արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը: Նա հավելեց՝ «Այդ խնդիրները հետո արագ հաղթահարել ենք իմ գործընկերների հետ: Նաեւ մարզային կառույցներն էին ընդգրկված, կամավորների մեծ բանակը: Կար կազմակերպչական մեծ խնդիր, որը ժամանակ էր պահանջում՝ ցանկացած մարտական գործողությունների ընթացքում»:
Ինչ վերաբերում է այդ օրերին ԱԻՆ-ին ուղղված քննադատություններին, պարոն նախարարն ասաց. «Քննադատություններն ինձ շարժառիթավորում էին»: Նախարարը վստահեցրեց՝ պաշտպանության նախարարությունում ձեռք բերած աշխատանքային փորձը բավականին օգնել է հրդեհաշիջման աշխատանքների ղեկավարման հարցում:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ, որը նույնպես մասնակցում էր հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպմանն, ավելացրեց՝ «Մենք դարձանք մարտական ընկերներ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ