Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարեւոր է`թե ինչպես Սերժ Սարգսյանը դիմեց Վլադիմիր Պուտինին

Օգոստոս 24,2017 16:52

Երեկ Սոչիում կայացած ՌԴ նախագահ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը համարում է շատ կարևոր իրադարձություն մեր երկրի համար։ «Երկու երկրների նախագահներն ընդգծեցին հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության կարևորությունը, ռազմավարական դաշնակցությունը»,- «Սպուտնիկ-Արմենիա» մամուլի ակումբում իր կարծիքը հայտնեց նա`հավելելով, որ Հայաստանը գտնվում է բարդ տարածաշրջանում, որտեղ կան մեծ ու փոքր կոնֆլիկտներ. «Այստեղ իրավիճակը խաղաղ չէ, բայց իրավիճակը խաղաղ չէ նաև ամբողջ աշխարհում։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները հարթ չեն, և այս ամենի ֆոնին կարևոր է մեր երկու երկրների միությունը՝ ընդդեմ արտաքին մարտահրավերների»։

Արամ Սաֆարյանը նախագահների հանդիպման ընդհանուր ֆոնը դրական է համարում. «Անհրաժեշտ է պարզապես ընդգծել, որ մեր հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, և այդ մակարդակը հնարավորություն է տալիս սրտացավորեն քննարկել բոլոր մեծ ու փոքր հարցերը, որոնք տեղ ունեն երկկողմ հարաբերություններում»։

Արամ Սաֆարյանն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ ՌԴ նախագահին դիմելիս ՀՀ նախագահն ասել է`ողջունում եմ երկու սուվերեն պետությունների ղեկավարների հանդիպումը: Բանախոսը պնդում է`Հայաստանը ԵԱՏՄ է մտել հենց իր սուվերենությունը պահպանել-պաշտպանելու համար ու նախագահ Սերժ Սարգսյանի նման դիմելաձեւը պատասխան է համարում ԵԱՏՄ-ին դեմ արտահայտվողներին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031