Երեկ վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված Երևան քաղաքի Բաղյան փողոցի բնակիչներ՝ 69-ամյա Ռուզաննա Կ.-ն և 36-ամյա Զարուհի Ս.-ն մայր եւ դուստր են: Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանն Aravot.am-ին հայտնեց, որ երկու կանանց էլ արդեն վիրահատել են, նրանց վնասվածքները միջին ծանրության են:
«Ինքնասպանության փորձ են կատարել, երկուսն էլ դանակով իրենց վնասել են, մայրն էլ, աղջիկն էլ հոգեկան հիվանդներ են, հոգեբուժարանում եղել են հսկողության տակ, դեղորայք ենք ընդունում, երեկ էլ չգիտես` ինչու իրենց վնասել են»,- պատմեց պարոն Կարապետյանը:
Նրա խոսքով, կանանց որեւէ ազգական մինչեւ հիմա չի այցելել: Սամվել Կարապետյանը նաեւ ասաց, որ կանանցից մեկը լյարդն էր վնասել, մյուսը` որովայնը. «Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նրանց կտանեն հոգեբուժարան»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուզաննա Կ.-ն ստացել է կրծքավանդակի ձախ կեսի կտրված վերք, իսկ Զարուհի Ս.-ն՝ վերջին վերջույթների երակների, որովայնի առաջնային պատի կտրված վերք աստիճանի վնասվածքներ։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ