Aravot.am-ի տեղեկություններով, երեկ վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված Երևան քաղաքի Բաղյան փողոցի բնակիչներ՝ 69-ամյա Ռուզաննա Կ.-ն և 36-ամյա Զարուհի Ս.-ն հոգեկան առողջության խնդիրներ ունեն եւ հաշվառված են «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում:
Ռուզաննա Կ.-ն ստացել է կրծքավանդակի ձախ կեսի կտրված վերք, իսկ Զարուհի Ս.-ն՝ վերջին վերջույթների երակների, որովայնի առաջնային պատի կտրված վերք: Նախնական տեղեկություններով նրանք իրենց բնակարանում ինքնասպանության փորձ են կատարել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ