ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում մեկնարկել է լողի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի պատանի երեք լողորդներ՝ Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը եւ Անի Պողոսյանը:
Այսօր առաջինը լողուղյակ մտնելու են մեր աղջիկները, որոնք մեկնարկելու են 100 մետր ազատ լողաոճում: Մեր լողորդների մյուս մրցումային օրերն են:
Օգոստոսի 25. Վարսենիկ Մանուչարյան՝ 50 մետր բատերֆլայ, Արթուր Բարսեղյան՝ 50 մետր ազատ ոճ:
Օգոստոսի 26. Անի Պողոսյան՝ 50 մետր թիկնալող, Արթուր Բարսեղյան՝ 50 մետր բատերֆլայ:
Օգոստոսի 27. Վարսենիկ Մանուչարյան եւ Անի Պողոսյան՝ 50 մետր ազատ ոճ, Արթուր Բարսեղյան՝ 100 մետր ազատ ոճ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ