Փարիզում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականը 28 միավորով 54 երկրների մրցապայքարում 28 միավորով զբաղեցրել է 6-րդ տեղը:
Մեր ընտրանու հաշվարկին առավելագույն՝ 10-ական միավոր գրանցել են աշխարհի չեմպիոնի տիտղոս նվաճած Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը: Հինգերորդ տեղ գրաված Կարեն Ասլանյանը բերել է 6, իսկ իններորդ հորիզոնականն զբաղեցրած Կարապետ Չալյանը՝ 2 միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ