Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք շահագրգռված եք այս գործի ելքով». ինքնաբացարկի միջնորդություն՝ «Սասնա ծռեր»-ի գործով դատավորին

Օգոստոս 24,2017 13:10

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով դատական նիստում ամբաստանյալների պաշտպանները դատավոր Արտուշ Գաբրիելյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին, քանի որ վերջինս մերժեց պաշտպաններից մի քանիսի բացակայության պայմաններում նիստը հետաձգելու՝ ավելի վաղ ներկայացված միջնորդությունը: «Դուք շահագրգռված եք այս գործի ելքով»,-դատավորին ասաց ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրած փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը: Մյուս պաշտպանները միացան միջնորդությանը:

«Տպավորություն է, որ դատավորի եւ փաստաբանների քրեական դատավարության օրենսգրքերը տարբեր են»,-նկատեց փաստաբան Նինա Կարապետյանցը:

Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ իր հերթին ասաց. «Այս նիստը շարունակելն իսկ ապօրինություն է: Ես չեմ մասնակցելու այս նիստերին, քանի դեռ դուք խախտում եք մեր եւ մեր պաշտպանյալների իրավունքները»: Լուսինե Սահակյանն այնուհետեւ հեռացավ նիստերի դահլիճից:

Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց մերժել իր դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Այնուհետեւ նա մերժեց նաեւ ամբաստանյալներին նիստերի դահլիճ վերադարձնելու միջնորդությունը: Հիշեցնենք, որ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար այս գործով բոլոր ամբաստանյալները որոշակի ժամանակով հեռացված են նիստերից:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031