Ռիո 2016-ի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի (98 կգ) պապիկը՝ Վիկտոր Հովհաննիսյանը, չի կարողանում թաքցնել ուրախությունը թոռան հաջողության հետ կապված: Օգոստոսի 19-ին Փարիզում ընթացող աշխարհի 2017 թ. առաջնությունում Արթուրը նվաճեց աշխարհի առաջնություններում իր 3-րդ ոսկին: Նրա պապիկը հույս հայտնեց, որ թոռան հաջողությունները շարունակական կլինեն:
«Գիտեի, որ հաղթանակով պետք է հետ գար: Ես աշխարհի ամենաուրախ պապիկն եմ, որ այդպիսի թոռ ունեմ՝ համեստ, խելոք, անշահախնդիր, հանգիստ, լավ մարզիկ է: Աստված նրա հետ լինի, ամեն անգամ հաղթանակով վերադառնա լինի դա աշխարհի, Եվրոպայի առաջնություն, թե Օլիմպիական խաղեր: Հույս ունեմ, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերին էլ դեռ կմասնակցի, քանի որ տարիքը համապատասխանում է. կլինի 28 տարեկան, իսկական մրցելու ժամանակն է: Միայն Աստված նրան պահապան լինի, առողջ, անփորձանք պահի»,- ասաց նա:
Քրիստինա Խաչատրյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում