Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խորհրդարան չանցնելու պատճառները՝ երիտասարդների աչքերով. «Հրապարակ»

Օգոստոս 24,2017 13:03

Անկախությունից ի վեր Հայաստանում խոսվում է քաղաքական դաշտի, նաեւ՝ իշխանության շրջանում սերնդափոխության մասին։ Բայց տարիների փորձը, այդ թվում՝ խորհրդարանական վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում սերնդափոխությունն սկսվում եւ ավարտվում է տարեցներից ոչնչով չտարբերվող մի խումբ երիտասարդների՝ կուսակցությունների շարքերում ֆիզիկապես ներգրավվելու տեսքով։ Նրանց ներկայությունը ոչնչով չի փոխում տարբեր համակարգերում տիրող ճահիճը, թարմություն չի բերում՝ ավագների գծած ուղուց ոչ մի միլիմետր չշեղվող երիտասարդները երբեմն անգամ զիջում են տարեցներին՝ կարծրացած մտածողությամբ եւ հին գործելաոճով։ Մենք որոշեցինք զրուցել վերջին ընտրություններում խորհրդարան անցնելու հարցում ձախողված քաղաքական ուժերի երիտասարդ ներկայացուցիչների հետ՝ հասկանալու, թե որոնք էին, նրանց կարծիքով, պարտության պատճառները, արդյո՞ք սերնդափոխության խնդիր կա կուսակցություններում, եւ դա՞ է խանգարում քաղաքական դաշտի կայացմանն ու հաղթանակ գրանցելուն։

Նարեկ Այվազյան՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ

Նարեկ Այվազյանը, որ այս կուսակցության ավագներից Մասիս Այվազյանի որդին է, բավականին ակտիվ էր քարոզարշավի ժամանակ։ Ընտրություններում չհաղթելու պատճառը, ըստ նրա, կեղծիքներն էին, ռեյտինգային ընտրական համակարգը եւ, իրենց դեպքում, նաեւ ռուսական պրոպագանդան՝ իրականացված իրենց դեմ։ «Ազատ դեմոկրատները», հիշեցնենք, ընդգծված արեւմտամետ ուժ է։ «Իհարկե, նաեւ մենք ունեցանք մեր թերությունները, բայց չեմ կարող ասել, որ հիմնական պատճառը դրանք էին»,- կարծում է երիտասարդ քաղաքական գործիչը։ Նրա խոսքով՝ իրենք իրականացրել են շատ սոլիդ եւ համեստ քարոզարշավ՝ օգտագործելով քարոզարշավին բնորոշ բոլոր գործիքները։ Միգուցե պետք էր ավելին անել, բայց դա արդեն կախված էր ռեսուրսներից, որոնք սահմանափակ էին։ Մեր ռեսուրսների չափով արել ենք ամեն ինչ»։

Հարցին՝ իսկ իրենց կուսակցության ներսում սերնդափոխության խնդիր տեսնո՞ւմ է։ Նարեկ Այվազյանն ասաց, որ իրենց կուսակցության հիմնական մասը երիտասարդներ են, վարչության կազմում էլ կան շատ երիտասարդներ, մոտ ապագայում էլ ավելի կթարմացվի կազմը․ «Սերդնափոխություն ասվածը, կարծում եմ, նաեւ հենց դրանով է, որ ավելի շատ ձայնի իրավունք է ունենում երիտասարդությունը»։ Իսկ չե՞ք կարծում, որ, այդուհանդերձ, այսօր երիտասարդները քաղաքականության մեջ շարունակում են ավագ սերնդի գաղափարներով, նրանց գծած քարտեզով առաջնորդվել՝ անկախ քանակից ու ակտիվությունից։ «Ցավոք սրտի, ճշմարտություն կա Ձեր հարցի մեջ։ Բայց դա հուսահատության համար չէ, այլ պետք է մտածենք, թե ինչպես պետք է երիտասարդության ազդեցությունն ավելացնել։ Ավելի ակտիվ, ավելի ընդվզող պետք է լինեն երիտասարդները, իրենց մտքերը, գաղափարներն առաջ տանեն, մենք մեր կուսակցությունում այդպես ենք անում»,- ասաց Նարեկը՝ վստահեցնելով, որ կուսակցությունում իրենք կաշկանդված չեն որոշումներ կայացնելու հարցում։

Հովսեփ Խուրշուդյան՝ «Ժառանգություն» կուսակցության շարքային անդամ

Հովսեփ Խուրշուդյանը ժամանակին կուսակցության մամուլի պատասխանատուն էր, վարչության անդամ, այսօր շարքային անդամ է եւ խնդրեց մեր հարցերի վերաբերյալ իր պատասխաններն ընդունել որպես կուսակցության շարքային անդամի անձնական տեսակետ։ Հիշեցնենք, որ «Ժառանգությունն» ընտրություններին մասնակցում էր Սեյրան Օհանյանի եւ Վարդան Օսկանյանի հետ ձեւավորած ՕՐՕ դաշինքում։ «Գլխավոր պատճառն այն էր, որ ընտրությունները չեն կայացել, ես չեմ համարում, որ որեւէ ընտրություն է եղել։ Եղել է իշխանությունների կողմից կազմակերպված պետական հանցագործություն, որի ժամանակ կեղծվել են ընտրությունները, եւ որեւէ մեկը չի կարող ասել, թե ով է հաղթել, ով է պարտվել»,-ԱԺ չանցնելու պատճառների մասին ասաց «Ժառանգության» անդամը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031