Կառավարության շենքի մոտ քիչ առաջ նաիրիտցիները նստացույց էին անում: Այն տեւեց ընդամենը կես ժամ: Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ այդքան կարճ տեւեց նստացույցը, նաիրիտցիներն ասացին, որ դա նախազգուշական քայլ է, հետագայում իրենք ավելի կոշտ ու խիստ քայլերի են դիմելու:
Նաիրիտցիները պահանջում են վերագործարկել «Նաիրիտ» գործարանը, որն իրենց համար աշխատատեղեր կստեղծի:
Հիշեցնենք, որ վերջերս էլ «Նաիրիտ» գործարանում օտարերկրյա ներդրողները հանդիպել էին կառավարության անդամների հետ՝ գործարանի հնարավոր վերագործարկման հարցով:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ