Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թարգմանչի ներգրավում եք, որ ի՞նչ անեք». «Սասնա ծռերի» փաստաբանը՝ դատավորին

Օգոստոս 24,2017 12:35

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով դատական նիստն է, որն ընթանում է առանց ամբաստանյալների: Հիշեցնենք, որ նախորդ նիստերում նրանք դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար սանկցիայի էին ենթարկվել եւ որոշակի ժամանակով հեռացվել նիստերի դահլիճից:

Ամբաստանյալների պաշտպաններից Դավիթ Գյուրջյանն ու Գրիշա Բալասանյանը գրություն էին ուղարկել առ այն, որ արձակուրդում են: Նիստերի դահլիճում ներկա պաշտպանները պնդեցին, որ այդ դեպքում դատավորը պարտավոր է նիստը հետաձգել, քանի որ նրանց պաշտպանյալները սանկցիայի տակ են: «Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ եթե տվյալ պահին հնարավոր չէ պաշտպան ապահովել, դատաքննությունը պետք է հետաձգվի: Այդ հիմքով միջնորդում եմ նիստը հետաձգել»,-հայտարարեց ամբաստանյալների պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանը:

Մյուս փաստաբանները միացան միջնորդությանը, սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց այն՝ համարելով, որ ամբաստանյալների պաշտպանական իրավունքի խախտման խնդիր չկա: Ապա ասաց, որ ամբաստանյալներից մեկի համար նոր թարգմանիչ է ներկայացել, եւ նրա ներգրավման հարցը պետք է լուծել, սակայն պաշտպաններից Լուսինե Սահակյանը դա երկրորդական նշանակության հարց որակեց. «Ո՞ւմ համար եք թարգմանիչ ներգրավում, երբ ամբաստանյալն այստեղ չէ: Ներգրավում եք, որ ի՞նչ անեք, ինչո՞ւ եք պետության փողերը վատնում, ո՞ւմ համար է թարգմանելու»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031