Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են C-400 զենիթահրթիռային համալիրների վերաբերյալ պայմանագիրը, որի համաձայն` Ռուսաստանը պետք է նշյալ համալիրները մատակարարի Թուրքիային, երեկ հայտնել է ռուսաստանյան «Ռիա Նովոստի»-ն: «Ռոսոբորոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեվի փոխանցմամբ` պայմանագիրը դեռեւս ուժի մեջ չի մտել: Իսկ Իզմիրի 84-րդ միջազգային տոնավաճառի բացմանը ելույթ ունեցած Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն նշել է, որ երկու երկրները ամեն ջանք գործադրում են՝ տնտեսական համագործակցությունից բացի, նաեւ քաղաքական դաշտում երկկողմ հարաբերությունները կատարելագործելու համար: «Մենք հզորացնում ենք տարածաշրջանային խնդիրների շուրջ համագործակցությունը:
Այդ խնդիրներից մեկն էլ Սիրիան է: Սիրիական հարցում ռուս-թուրքական համագործակցության շնորհիվ այսօր թեկուզ դժվարությամբ, բայց քայլեր են կատարվել զինադադարի հաստատման ուղղությամբ»: Չավուշօղլուի խոսքով՝ կողմերն այս պահին աշխատանքներ են տանում նաեւ երկկողմ վիզային ռեժիմի չեղարկման ուղղությամբ, հայտնում է Ermenihaber.am-ը։
Թեմայի մանրամասները` Կարդացեք
«Առավոտ», 23.08.2017