ՀՀ Արարատի մարզում գտնվող «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հետմարման աշխատանքները շարունակվում են:
Օգոստոսի 23-ին արգելոցում հետմարման աշխատանքներ են իրականացվել երկու տեղամասով: Իրականացված հետախուզության արդյունքում 1500 քմ ընդհանուր մակերեսով տարածքում հայտնաբերվել է շուրջ 200 ծխացող օջախ:
Հետմարման աշխատանքներում ներգրավվել է 51 փրկարար ծառայող և անտառտնտեսության 19 աշխատակից: Դրանից բացի՝ այս ընթացքում ևս արգելոցում շուրջօրյա հերթապահություն է սահմանված:
Օգոստոսի 24-ին, ժամը 07:10-ին հետմարման աշխատանքները վերսկսվել են:
ՀՀ ԱԻՆ