Արտագաղթը, որն արդեն տասնյակ տարիներ է՝ դատարկում է հայաստանյան գյուղերը, վերջին մի քանի տարին Ենոքավանը շրջանցում է: Բանն այն է, որ այս գյուղի` արտերկրում բնակվող թոռներն ու ծոռները որոշել են պապենական գյուղում ներդրումներ անել ու գյուղը զարգացնել, տուրիստական կենտրոն դարձնել: Գյուղն այսօր ներգաղթ ունի: Գալիս են Ֆրանսիայից, Իրանից, Ռուսաստանի Դաշնությունից: Երիտասարդները վստահեցնում են` եթե իրենց բոլոր նախագծերը կյանքի կոչվեն, տուրիստների թիվը կարճ ժամանակում ոչ թե կկրկնապատկվի, այլ` կհնգապատկվի:
Տուրիզմն այս կողմերում զարգացնելու խոչընդոտներից մեկը, սակայն, նախագծերի ֆինանսավորման խնդիրն է: Ենոքավանցին, որը նույնպես պետք է մասնակցություն ունենա ենթակառուցվածքների զարգացմանը, բանկից գումար վերցնելու համար պետք է տունը գրավադրի, սակայն այն 5 հազար դոլարից ավելի չի գնահատվում, անկախ այն բանից՝ ինչ արժեք է իրենից ներկայացնում:
Նյութի մանրամասները
Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ»
23.08.2017