Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինան պայքարում է հանուն Անկախության

Օգոստոս 24,2017 10:25

2017 թվականի օգոստոսի 24-ին Ուկրաինան նշում է պետության անկախության 26-րդ տարեդարձը:

Անկախության հռչակման օրվանից 26 տարվա ընթացքում Ուկրաինան բարդ ճանապարհ է անցել: Ուկրաինացիները վերապրեցին ԽՍՀՄ փլուզումը եւ զգացին խորհրդային կայսրության փլուզման բոլոր բացասական հետեւանքները: Ուկրաինացի ժողովուրդը, որին հաջողվեց նվաճել անկախությունը, հնարավորություն ստացավ կառուցելու արդիական պետություն նոր կենսամակարդակով, կատարել արմատական փոփոխություններ սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ մշակութային ոլորտներում: Սակայն, քչերն էին այն ժամանակ հասկանում, որ անկախություն ստանալը՝ դա ոչ միայն Ուկրաինայի Գերագույն Խորհրդի ամբիոնից այն հանդիսավոր կերպով հռչակելն է, այլ որ Անկախության Ակտը՝ լոկ առաջին քայլն է իրական անկախության եւ բարեկեցության ճանապարհին, Ուկրաինական ԽՍՀ-ից դեպի Ուկրաինա ընկած ճանապարհին:

Ուկրաինան ընդունեց Սահմանադրությունը, բոլոր անհրաժեշտ պետական ատրիբուտները: 1996 թվականին ներդրվեց ազգային տարադրամը՝ հրիվնան:

Աստիճանաբար, շնորհիվ կյանքի տարբեր ոլորտներում արձանագրված հաջողությունների՝ Ուկրաինան ավելի ճանաչելի դարձավ միջազգային ասպարեզում:

1995 թվականին արձակվեց «Սիչ-1» առաջին ուկրաինական արհեստական արբանյակը՝ գիտական ուսումնասիրությունների եւ գիտափորձերի համար, իսկ արդեն 1997 թվականին անկախ Ուկրաինայի առաջին տիեզերագնաց Լեոնիդ Կադենյուկն ամերիկյան «Columbia» տիեզերանավով առաջին թռիչքն է կատարում դեպի Տիեզերք:

Ներկայումս Ուկրաինան տիեզերական տերություն է եւ անդամակցում է տիեզերքի ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների մեծ մասին:

Հրթիռները, որոնք արտադրված են Մ.Կ.Յանկելի անվան «Յուժնոյե» կոնստրուկտորական բյուրո եւ «Ա.Մ Մակարովի անվան Հարավային մեքենաշինական գործարան Արտադրական միավորում» պետական ձեռնարկություններում՝ օգտագործվում են «Ծովային մեկնարկ» (Sea Launch), Տաուրուս-2 եւ այլ տիեզերական ծրագրերում:

Առանձին ուշադրության է արժանի ուկրաինական ինքնաթիռաշինարարությունը: Ուկրաինան աշխարհի վեց երկրների ցանկում է, որտեղ կարող են ինքնաթիռը ստեղծել սկզբից մինչեւ վերջ: «Անտոնով» պետական ձեռնարկության նոր՝ ԱՆ-178 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռը գծագրերից մինչեւ վերջին դետալն ուկրաինական է, եւ կարող է թռչել զրոյական տեսանելիության պայմաններում, վերելք եւ վայրէջք կատարել ինչպես թռիչքուղու, այնպես էլ հողի վրա:

Բացի դրանից, անկախության շրջանում Ուկրաինայի ռազմա-արդյունաբերական համալիրի ուղենիշային նվաճումների շարքին արժե դասել ռազմական նշանակության արդիական, մրցունակ արտադրանքը, ինչպիսին «Օպլոտ» հիմնական մարտական տանկն է, ԲՏՌ-4 զրահափոխադրիչն իր տարբեր մոդիֆիկացիաներով, որոնք ստեղծվել են «Ա.Ա.Մորոզովի անվան Խարկովյան մեքենաշինական կոնստրուկտորական բյուրոյի» կողմից: Տվյալ զինատեսակները Ուկրաինայի ՌԱՀ ձեռնարկությունների մշակումների ողջ համալիրի միայն մի մասն են, որոնք արտահանման մեծ ներուժ են պարունակում:

Էական փոփոխություններ տեղի ունեցան ուկրաինական բանակում, որը յուրաքանչյուր օր բարձրացնում է իր մարտունակությունն, աստիճանաբար անցնելով ՆԱՏՕ-յի չափանիշներին:

Հյուսիս-Ատլանտյան դաշինքի 102 չափանիշից 70-ն արդեն իսկ ներդրված են: Այդ գործընթացը նախատեսված է ավարտել 2020 թվականին: ՆԱՏՕ-ն արդեն գործարկել է հինգ թրասթային հիմնադրամներ, որոնք նախատեսված են Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար: Առաջինը ստեղծված է կապի եւ ավտոմատացման համակարգերի արդիականացման համար, երկրորդը՝ Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում հակաահաբեկչական օպերացիայի գոտում զինվորականների վերապատրաստման եւ սոցիալական ադապտացման համար, երրորդը մասնագիտացած է վիրավորների ֆիզիկական վերականգնման ուղղությամբ, չորրորդը՝ լոգիստիկ համակարգերի բարեփոխման համար, եւ հինգերորդը՝ կոչված է պայքարելու ընդդեմ կիբերհանցավորության:

Դրա հետ մեկտեղ, ՆԱՏՕ-յի հետ համագործակցությունը խորացնելու շրջանակներում Ուկրաինան, Հայաստանի եւ Վրաստանի հետ միասին, մասնակցեց դաշինքի՝ «Արժանապատիվ գործընկեր-2017» զորավարժություններին, որոնք տեղի ունեցան Վրաստանի տարածքում 2017 թվականի հուլիսի 30-ից մինչեւ օգոստոսի 12-ը:

Ինչպես նաեւ, այս տարի Օչակով քաղաքում տեղակայված ուկրաինական ռազմածովային բազայում ԱՄՆ Ռազմածովային ուժերի աջակցությամբ մեկնարկել է օպերատիվ կենտրոնի շինարարությունը, որը վճռորոշ դեր կխաղա Ուկրաինայում միջազգային զորավարժությունների անցկացման գործում: ՌԾՈՒ օպերատիվ կենտրոնը կդառնա Օչակովում ԱՄՆ երեք նախագծերից մեկը: Բացի դրանից, նախատեսվում է բազայի պարագծով հսկիչ-անցագրային կետերի եւ նավերի սպասարկման համար տեխնիկական կառույցների շինարարությունը:

Վերջին երեք տարիների ընթացքում Ուկրաինան կարողացավ գործնականում ոչնչից ստեղծել մարտունակ բանակ, որը զսպում է ավելի զորեղ զավթիչին:

Հնարավոր չէ չնշել Ուկրաինայի ՏՏ-ոլորտի զարգացումն Ուկրաինայում, որը վստահ դիրքեր է զբաղեցնում աշխարհում: Ավելի քան 100 հազար ուկրաինացի ծրագրավորողներ են այսօր աշխատում միջազգային ընկերություններում, իսկ ՏՏ-անձնակազմի պահանջարկը շարունակում է աճել: Ընդ որում, ծրագրային ապահովման մշակման ոլորտի արտահանման ծավալն անցյալ տարվա արդյունքներով գերազանցել է 2.5 մլրդ ԱՄՆ դոլարը:

Ուկրաինան այսօր անցկացնում է բարեփոխումներ, որոնց մասին մի քանի տար առաջ անգամ խոսք լինել չէր կարող:

Մասնավորապես, 2014 թվականից ՈՒկրաինայում հաջողությամբ անցկացվում է իրավապահ համակարգի բարեփոխումը: Ոստիկանությունը, որը փոխարինեց միլիցիային, համալրվում է սկզբունքորեն նոր եղանակով. աշխատակիցներին ընտրում են բաց մրցույթով: Պարեկային ծառայության թեկնածուների նկատմամբ պահանջների մեջ է որակական փոփոխությունների ձգտումը:

Նաեւ, Ուկրաինայում ստեղված են Անկախ հակակոռուպցիոն բյուրո (ՈՒԱՀԲ, НАБУ), որի ղեկավարությունը եւ աշխատակիցները համալրվում են բաց մրցույթում, եւ Ուկրաինայի մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազություն:

Առանձին արժե նշել ՈՒկրաինայի հաջողությունները եվրոպական եւ եվրաատլանտյան ինտեգրման համատեքստում:

Մասնավորապես, 2017 թվականի հունիսի 11-ին ուժի մեջ մտավ առանց անցագրի ռեժիմն Ուկրաինայի եւ Եվրոպական Միության միջեւ: Ներկայումս Ուկրաինայի բոլոր քաղաքացիները կենսաչափական անձնագրի առկայության դեպքում հնարավորություն ունեն այցելելու Եվրոպայի 30 երկիր եւ 180 օրվա ընթացքում գտնվել այնտեղ մինչեւ 90 օր:

2007 թվականի մարտին Ուկրաինան եւ ԵՄ-ն բանակցություններ սկսեցին նոր հիմնարար փաստաթղթի վերաբերյալ, պետք է փոխարիներ Գործընկերության եւ համագործակցության մասին համաձայնագրին, իսկ արդեն 2011 թվականի նոյեմբերի 11-ին Բրյուսելում կայացավ բանակցությունների վերջնական՝ 21-րդ փուլը Ասոցացման համաձայնագրի ստորագրման վերաբերյալ, որը պետք է հետագայում կարգավորի Ուկրաինայի եւ ԵՄ միջեւ աստիճանական տնտեսական եւ քաղաքական մերձեցումը:

Համաձայնագրի քաղաքական մասը ստորագրվել էր 2014 թվականի մարտի 21-ին, տնտեսականը՝ 2014-ի հունիսի 27-ին: Իսկ սեպտեմբերի 2014-ի սեպտեմբերի 16-ին Եվրոպական խորհրդարանն Ուկրաինայի Գերագույն Ռադայի հետ միաժամանակ (Skype տեխնոլոգիայով հեռուստակամուրջի միջոցով) վավերացրեց Ուկրաինայի եւ ԵՄ միջեւ Ասոցացման համաձայնագիրը:

Վերջնականապես ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը պետք է ուժի մեջ մտնի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:

Նաեւ, Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում 2009 թվականին հիմնադրվեց «Արեւելյան Գործընկերություն» նախաձեռնությունը, որն ընդգրկում է վեց երկիր, ներառյալ Ուկրաինան եւ Հայաստանը: Դրա նպատակն է աջակցել գործընկեր երկրներում բարեփոխումների գործընթացներին, այդ թվում՝ ասոցացման համաձայնագրերի ստորագրման ճանապարհով, ներառյալ ազատ առեւտրի գոտիների ստեղծումն, ինչպես նաեւ՝ ԵՄ եւ գործընկեր երկրների միջեւ անցագրային ռեժիմի ազատականացումն, ինչը մասնակից երկրների համար ստեղծում է էական հեռանկարներ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում:

Ընդհանուր առմամբ, անկախության տարիներին Ուկրաինան ազատ առեւտրի 16 համաձայնագիր է ստորագրել աշխարհի 45 երկրների հետ:

Ազատ առեւտրի առավել լայն գոտու վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է Ուկրաինայի եւ Եվրոպական Միության միջեւ, որն ամբողջ ծավալով գործում է 2016 թվականի սեպտեմբերի 1-ից: Համաձայնագիրը ծածկում է ինչպես ապրանքների, այնպես էլ ծառայությունների առեւտուրը, պետական գնումները, նաեւ Ուկրաինայի օրենսդրական բազայի համապատասխանեցումը եվրոպական ստանդարտներին՝ ԵՄ տնտեսական տարածքում ինտեգրման նպատակով:

Այսօրվա դրությամբ ուկրաինական ագրարային արտահանման տարածաշրջանային կառուցվածքում ԵՄ երկրները զբաղեցնում են կայուն երկրորդ տեղը:

Բացի Կանադայի, Վրաստանի, Մակեդոնիայի, Չեռնոգորիայի, Ազատ առեւտրի ասոցիացիայի երկրների, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների հետ ազատ առեւտրի համաձայնագրերից, ուկրաինական բիզնեսը հնարավորություն ունի օգտվելու ԱՄՆ Արտոնությունների ընդհանուր համակարգից, որի շրջանակներում նախատեսված է ավելի քան 5000 տեսակի ապրանքների մաքսազերծ արտահանում:

Արժե նշել նաեւ Ուկրաինայի նվաճումները սոցիալ-մշակութային եւ մարզական ոլորտներում: Այսպես, առաջին օլիմպիական մեդալն անկախ Ուկրաինայի համար 1994թ ձմեռային Օլիմպիական խաղերում նվաճեց բոլոր տարիների ամենաերիտասարդ մասնակիցն Ուկրաինայից՝ գեղասահորդուհի Օ.Բայուլը, իսկ Ս.Բուբկան սահմանում է համաշխարհային ռեկորդ բաց մարզադաշտում թռիչք բարձրություն մարզաձողով մարզաձեւում՝ 6 մետր 14 սանտիմետր: Սիդնեի Օլիմպիական խաղերում ուկրաինացի «ոսկե ձկնիկ» Յա.Կլոչկովան առաջին անգամ նվաճում է մրցանակ լողից (200 եւ 400 մետր, համալիր լող):

2011 թվականին բռնցքամարտիկներ՝ Կլիչկո եղբայրները նվաճում են բոլոր ամենապատվավոր չեմպիոնական գոտիները, պահելով այն հետագա բազում տարիների ընթացքում:

Ուկրաինական սպորտի էական նվաճում դարձավ Լեհաստանի հետ համատեղ՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հաջող անցկացումը Ուկրաինայում 2012 թվականին: Հանդիպումներն անցան Կիեւում, Լվովում, Խարկովում, Դոնեցկում, եզրափակիչը՝ երկրի գլխավոր մարզական արենայում՝ «Օլիմպիյսկի» ազգային մարզական համալիրում:

ՈՒկրաինացի երգչուհիներ Ռուսլանան եւ Ջամալան Ուկրաինային երկու հաղթանակ բերեցին ամենահանրահայտ երաժշտական մրցույթին՝ Եվրատեսիլին 2004 եւ 2016 թվականներին համապատասխանաբար, ինչն Ուկրաինային հնարավորություն տվեց երկու անգամ այդ մրցույթն անցկացնել Կիեւում:

Բացի դրանից, 2005 թվականը նշանավորվեց Ուկրաինայի հաջող մեկնարկով Կաննի միջազգային փառատոնում, որտեղ ուկրաինացի ռեժիսոր Իգոր Ստրեմբիցկու «Ճամփորդները» ֆիլմը նվաճեց «Ոսկյա արմավենու ճյուղը»:

2014 թվականին ուկրաինացի ռեժիսոր Մ.Սլաբոպշինսկու «Ցեղը» ֆիլմը դարձավ «Ոսկե Ծիրան» Երեւանյան XI միջազգային կինոփառատոնի հաղթողը՝ «Խաղային կինո» անվանակարգում:

Արժե հատուկ ընդգծել ուկրաինացի եւ հայ ժողովուրդների ամուր կապերը մշակութային-հումանիտար ոլորտում: Այսօրվա դրությամբ Ուկրաինայում է բնակվում Եվրոպայում իր մեծությամբ երկրորդ Հայկական համայնքը (Ֆրանսիայից հետո), որը կազմում է ավելի քան 300 000 մարդ: Դեռ հեռավոր 1356 թվականին Լվովում բնակվող հայերը հիմնադրել են հայկական եկեղեցի, որը գործում է մինչ օրս: Ավելին, անկախության հռչակումից հետո գործնականում անմիջապես գրանցվեց Հայ Առաքելական Եկեղեցու թեմը, որի համայնքները ներկայումս գործում են Լվովում, Օդեսայում, Խարկովում, Դոնեցկում, Դնեպրում, ինչպես նաեւ՝ Ղրիմի մի քանի քաղաքներում:

Պետք է նշել, որ վերջին տարիներին Հայկական Սփյուռքի ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցում են Ուկրաինայի հասարակական-քաղաքական կյանքին: Դրան վառ օրինակ ծառայեց Սերգեյ Նիգոյանը, որն Արժանապատվության Հեղափոխության ժամանակ դարձավ առաջին զոհերից մեկը, հայտարարելով ավելի վաղ, որ եկել է Մայդան, քանզի չի կարողացել հանգիստ հանդուրժել, թե ինչպես են ուժայինները ծեծում ուսանողներին Կիեւի կենտրոնում:

Ցավոք, Ուկրաինան նվաճումների եւ դրական փոփոխությունների ֆոնին կրկին ստիպված է պայքարել իր անկախության համար, կապված Ռուսաստանի կողմից Ղրիմի ինքնավար հանրապետության ժամանակավոր օկուպացիայի հետ, Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի հետ, Ուկրաինայի արեւելքում ՌԴ կողմից ռուսական-ահաբեկչական կազմավորումների սատարման հետ:

Այսօրվա դրությամբ, Ուկրաինայի գլխավոր ջանքերն ուղղված են պետության պաշտպանությանը, նրա տարածքային ամբողջականության վերականգնմանը եւ միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը վերադարձնելուն: Սակայն, այդ նպատակի համար Ուկրաինան շատ թանկ գին է վճարում: Մասնավորաբար, վերջին տվյալներով՝ մարտական գործողությունների սկզբից Դոնբասում զոհվել է ավելի քան 10 000 ուկրաինացի քաղաքացի, վիրավորվել մոտ 24 000, որոնցից 2700՝ զոհված եւ մոտ 12 000 վիրավորված ուկրաինացի զինծառայողներն են: Մեծապես ցավալի է, որ Ուկրաինան շարունակում է ամեն օր կորուստներ կրել հակաահաբեկչական օպերացիայի անցկացման գոտում՝ ռուսական-ահաբեկչական զորքերի կողմից հրետակոծությունների հետեւանքով, ի խախտումն Մինսկի համաձայնագրերի:

Բացի դրանից, ահաբեկիչներ մոտ գերության մեջ են գտնվում 134 ուկրաինացի ռազմագերիներ, որոնք ամեն օր ենթարկվում են ստորացումների եւ կտտանքների:

Ռուսական ագրեսիան բերում է Ուկրաինայի ՀՆԱ-ի 16-17 տոկոսի ամենամյա կորստի: Այսօրվա դրությամբ օկուպացված է ուկրաինական հողի 7%, իսկ Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի, Ղրիմի ԻՀ օկուպացված տարածքներից բուն Ուկրաինա են ժամանել ավելի քան 1 միլիոն 800 հազար փախստականներ, որոնց պետությունն ապահովում է այն ամենով, ինչն անհրաժեշտ է՝ ապրուստ, նյութական օգնություն, աշխատանք, թոշակներ եւ այլն:

Ընդհանուր առմամբ, 1991 թվականի օգոստոսի 24-ին ՈՒկրաինայի անկախության հռչակման Ակտը դարձավ ուկրաինական ժողովրդի տեւական ազգային-ազատագրական պայքարի եւ նրա ողջ պատմության գագաթնակետը: Բազմադարյա այդ ճանապարհին եղել են բազմաթիվ թռիչքներ ու անկումներ, նվաճումներ եւ սխալներ, բայց Ուկրաինան մնաց կանգուն շնորհիվ անկախության եւ ազգային վերածննդի իր ձգտման, շարունակելով իր պայքարը նաեւ այսօր:

Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031