Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր երեկոյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի, այցի շրջանակներում նախատեսված են Թուրքմենստանի նախագահի հանդիպումները Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ:
Նախագահի նստավայրում հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Սերժ Սարգսյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: