Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ 2 անձի մահվան պատճառ դարձած վթարի դեպքի առթիվ

Օգոստոս 23,2017 19:55

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2017 թվականի օգոստոսի 19-ին՝ժամը 14:30-ի սահմաններում, Ալավերդի-Ստեփանավան ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրում բախվել են Է.Վարդումյանի վարած «Օպել Աստրա 1.6» մակնիշի և Մ.Վարոսյանի վարած «ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից «Օպել Աստրա 1.6» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գագիկ Վարդումյանը՝ ծնված 1959թ., և 9-ամյա երեխան տեղում մահացել են, իսկ վարորդը և երեք ուղևորները, ինչպես նաև «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 2 ուղևորները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, առգրավումներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, տոքսիկոքիմիական ու դատակենսաբանական համալիր փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031