Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի համոզմամբ, ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ շատ բաների պատրաստ չենք:
Նախորդ շաբաթներին ՀՀ մի քանի մարզերի անտառներում բռնկված հրդեհն էլ, ըստ քաղաքագետի, շատ թերություններ ցույց տվեց: «Հրդեհն էլ ապացուցեց, որ հրդեհին պատրաստ չենք, Աստված չանի՝ վաղը այլ աղետներ լինեն, կպարզվի՝ դրանց էլ պատրաստ չենք, պատճառը քաղաքական համակարգի անկատարությունն է: Ոչ թե լավ նախարար էր, վազեց ջուր էր բերում, նախարարը չպետք է վազի ջուր բերի, տրակտոր կանչի, կառավարում պետք է իրականացնի»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետը:
Նրան մտահոգում է՝ իշխանական համակարգում ՀՀ աշխատավոր ժողովուրդն ու մտավորականությունը ներգրավված չէ. «Շատ հաճախ ասում են՝ շատ լավ օրենք է, բայց չի կիրառվում, համաձայն չեմ՝ օրենքը վատն է, վատ է կիրառվում, որովհետեւ այն սպասարկում է մեծահարուստ խավի շահերին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ