Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը համակարծիք է այն առաջարկին, որ ԽՍՀՄ որոշ գործիչների անուններով կոչված փողոցները կամ հանրակրթական օջախներն անվանափոխելու ժամանակն է:
«Ինչպես կարելի է Ֆրունզե անունով մարդու անունով փողոց կոչել, որը երեւելի հայատյաց էր, Վահան Տերյանի հետ կռվի մեջ էր, որից հետո Տերյանին աքսորեցին»,- ասաց պարոն Տեր-Գուլանյանը:
Ըստ նրա՝ անվանափոխության վերաբերյալ քննարկումները արդյունք չեն տա, եթե չլինեն համակարգված աշխատանքներ. «Ես առաջարկում եմ անել համակարգված, այս ամենը չի վերաբերում միայն Երեւանին, այլ՝ ամբողջ հանրապետությանը: Առաջարկում եմ ստեղծել մտավորականների խումբ, որոնք կզբաղվեն անվանափոխության խնդիրներով, շտապել պետք չէ, անուններն այնպես պետք է փոխել, ինչպես Արգիշտին քարի վրա գրել է, ոչ թե ամեն եկող անուն փոխի, նման բան պետք է թույլ չտանք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ