Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն այսօր Փարիզից վերադարձավ Երեւան:
«Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի մարդիկ, բազմաթիվ մարզասերներ:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ջերմորեն շնորհավորեց աշխարհի չեմպիոնի կոչում նվաճած Արթուր Ալեքսանյանին, Մաքսիմ Մանուկյանին, ազգային հավաքականի մարզիչներին եւ հավաքականի մյուս ըմբիշներին:
«Սա մեր բոլորիս հաղթանակն է, բոլորիս հպարտությունը, երբ բարձրանում է մեր երկրի դրոշը, հնչում օրհներգը եւ ամբողջ աշխարհը ոտքի է կանգնում: Այսպիսի հաղթանակները հայ ազգին ավելի ճանաչելի են դարձնում եւ ավելի հարգելու հիանալի առիթ են», – լրագրողներին ասաց Գագիկ Ծառուկյանը:
Աշոտ Հակոբյան