Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի ամենամեծ փողոցը մանկապիղծ Կալինինի անունով է կոչվում

Օգոստոս 23,2017 17:05

Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը զարմանում է՝ ինչպես կարող էին կրթօջախն անվանակոչել Նաիրի Զարյանի անվամբ:

«Եթե ճանաչում ես Նաիրի Զարյանին, նրա կատարած «քաջագործությունները», ուրեմն պետք է հասկանաս, որ այդ մարդու անունով չի կարող հանրակրթական օջախ լինել, սա հակամանկավարժական է»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Նարինե Թուխիկյանը՝ անդրադառնալով Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության նախաձեռնությանը՝ ԽՍՀՄ տարիներին անվանակոչված որոշ փողոցներ կամ դպրոցներ անվանափոխելու վերաբերյալ:

Նա նկատեց, որ ավելի շատ քննարկում են Երեւանի փողոցների անունները, բայց մարզերում նույնն է. «Մտնում ես Դիլիջան, մի նորմալ հայի անունով փողոց չկա, ամենամեծ փողոցը մանկապիղծ Կալինինի անունով է կոչվում, ինչու է այդպես, չեմ հասկանում»:

Ըստ նրա, շատ անգամ փողոցների անվանափոխությունը չկատարելը պետական մարմինները պատճառաբանում են մեծ ծախսերով, բայց տիկին Թուխիկյանը դա պրիմիտիվ պատճառաբանություն է համարում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սասուն says:

    Առաջարկում եմ Հայաստանի փողոցները դասակարգել ըստ անբարեկարգության և անվանել իշխանության ներկայացուցիչների հոր անուններով, ասենք, օրինակ, Թալեաթի փողոց, Ստալինի փողոց և այլն: Որոշ իշխանավորներ հրճվանքով կբարեկարգեն իրենց հոր փողոցները, ոմանք էլ կունենան չբարեկարգելու հիմնավոր պատճառ: Ահա այդ ոմանց փողոցները կվերանվանենք նոր հայրանուններով

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031