Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը, նվաճելով փոքր ոսկե և փոքր արծաթե մեդալներ, երկամարտի արդյունքով դարձել է «Ունիվերսիադա-2017»-ի փոխչեմպիոն

Օգոստոս 23,2017 17:01

Ծանրորդ, 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, Թայփեյում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերում («Ունիվերսիադա-2017») իր քաշային կարգում նվաճելով փոքր ոսկե և փոքր արծաթե մեդալներ, երկամարտի արդյունքով դարձել է մրցաշարի փոխչեմպիոն: Հայ ծանրորդը, պոկում վարժությունում բարձրացնելով 170 կգ, դարձել է համաշխարհային ուսանողական խաղերի ռեկորդակիր:

Նշենք, որ «Ունիվերսիադա-2017»-ին մասնակցում են 131 երկրների 7639 մարզիկներ, որոնք ուժերն են չափում 21 մարզաձևերում: ՀՀ պատվիրակության կազմում խաղերին մասնակցում են 15 մարզիկներ 7 մարզաձևերից՝ ծանրամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, ջրացատկ, սուսերամարտ, թաեքվոնդո և ուշու:

Հիշեցնենք, որ համաշխարհային ուսանողական խաղերում, բացի Անդրանիկ Կարապետյանից, հայ մարզիկները նվաճել են ևս 2 մեդալ. մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը նվաճել է ոսկե մեդալ, իսկ թաեքվոնդոյիստ Սերգեյ Վարդազարյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031