Միացյալ Նահանգների տասը ծովայիններ այս պահին անհետ կորած են համարվում Մալայզիայի, Սինգապուրի եւ միջազգային ջրերում այն բանից հետո, երբ ամերիկյան Ջոն ՄքՔեյն ավիակիրը բախվեց երկուշաբթի Ալնից նավթակիր նավի հետ:
«Մենք շարունակում ենք տասը ծովայինների որոնողական աշխատանքները, դա մեր առաջնահերթությունն է», – ԱՄՆ-ի խախաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար ծովակալ Սքոթ Սվիֆթի խոսքով, բախումըտեղի էր ունեցել առավոտյան 5:24-ին, երբ ծովայիններից շատերը դեռ քնած էին: Բախման արդյունքում վնասվել էին հենց ավիակիրի այն հատվածը, որտեղ զինվորականները քնած էին, ինչպես նաեւ՝ հաղորդակցության սենյակները: Մեծ է հավանականությունը, որ անհետ կորածները վնասված ավիակիրից դուրս են նետվել բախման ընթացքում սենյակներ մուտք գործած հոսանքի արդյունքում:
«Այսօր որոնողական աշխատանքներին են միացել ԱՄՆ-ի նավատորմի ջրասուզակները, ովքեր հետազոտում են նավի ստորջրյա մասում գտնվող վնասված հատվածները: Այդ հատվածներում արդեն իսկ որոշակիմասունքներ են հայտնաբերել», – նշել է Սվիֆթը:
Այս պահին հայտնի է, որ բախման արդյունքում հինգ ծովայիններ ստացել են թեթեւ վնասվածքներ, եւս տասը նավաստի անհետ կորած են մնում: Մալայզիայի փրկարարները հայտնաբերել են մեկ մարդու մարմին, որի ինքնությունը դեռեւս չի ճշտվել: Ծովակալ Սվիֆթի խոսքով, անհետ կորածներին հայտնաբերելուց անմիջապես հետո զինվորականների ջանքերն ուղղված կլինեն միջադեպի պատճառների բացահայտմանը.