Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 12-ի գործով դատական նիստում ամբաստանյալների պաշտպաններից Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ անհապաղ միջնորդություն ունի ներկայացնելու, սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ արգելում է այս պահին միջնորդություն անել: Լուսինե Սահակյանն ասաց, որ նա չի կարող իրեն արգելել խոսել եւ շարունակեց պնդել, որ պետք է միջնորդություն անի:
Արտուշ Գաբրիելյանը փաստաբանին նախազգուշացրեց, ապա ընդմիջում հայտարարեց, որից հետո էլ հրապարակեց Սահակյանի հանդեպ սանկցիայի որոշումը: Սա առաջացրեց բոլոր պաշտպանների դժգոհությունը: Նրանք բոլորով դուրս եկան նիստերի դահլիճից: Նիստն ընդհատվեց:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ