Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պավել Մանուկյան. «Ես իմ պաշտպաններին խիստ եմ սիրում»

Օգոստոս 23,2017 15:20

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 12-ի գործով դատական նիստում որոշակի ժամանակով նիստերի դահլիճ բերվեց ամբաստանյալներից Պավել Մանուկյանը, որպեսզի դիրքորոշում հայտնի իր պաշտպանների ներգրավման առնչությամբ: Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանը դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար որոշակի ժամանակով հեռացված է նիստերի դահլիճից:

Նա նախ դատավոր Արտուշ Գաբրիելյանից հետաքրքրվեց՝ իր սանկցիան վերացվե՞լ է, որ իրեն բերել են դատարան: Դատավորը պարզաբանեց, որ ոչ: «Բա ինչի՞ եք ինձ բերել»,-դժգոհեց Մանուկյանը: Ինչ վերաբերում է պաշտպաններին, Պավել Մանուկյանն ասաց, որ չի հրաժարվում նրանցից. «Հայաստանի բոլոր քաղբանտարկյալները երազում են իմ պաշտպանների պես պաշտպաններ ունենալ, ես նրանց խիստ եմ սիրում»:

Ապա ամբաստանյալը հավելեց, որ արգելում է իր պաշտպաններին առանց իր ներկայության մասնակցել նիստերի: Դատավորն ու Պավել Մանուկյանը, սակայն լեզու չգտան: Դատավորն ասաց, որ վերջինիս պաշտպանների ներգրավելու հարցը կքննարկեն այն ժամանակ, երբ Մանուկյանի սանկցիայի ժամկետը կլրանա: Պավել Մանուկյանը հաստատեց դա, ապա ոստիկանները նրան ուղեկցեցին:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031