Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Միայնակ գայլը»՝ դատավորին. «Իմ ազգն է իմ պաշտպանը, ցա՜վդ տանեմ, ինձ պաշտպան պետք չի»

Օգոստոս 23,2017 15:05

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 12-ի գործով դատական նիստը վերսկսվելուն պես դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց մերժել իր դեմ ավելի վաղ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:

Ապա տեւական դադարից հետո նիստերի դահլիճ բերվեց ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլ», որպեսզի դիրքորոշում արտահայտի իր պաշտպանների ներգրավման առնչությամբ: Նրա սանկցիայի ժամկետը լրացավ: Խանդոյանը դատավորին դիմեց «ընկեր Գրիգորյան»-ով, ասաց, որ իր պաշտպան Արա Ղարագյոզյանից չի հրաժարվում, ապա դատավորի ճշտող հարցին այսպես արձագանքեց. «Իմ ազգն է իմ պաշտպանը, ցավդ տանեմ, ինձ պաշտպան պետք չի, հարձակվող է պետք»:

Ապա հերթը հասավ ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի ինքնությունը ճշտելուն: Նա դատավորի հարցին ի պատասխան ասաց, որ նախկինում դատվածություն չի ունեցել. «Դատվածություն չունեմ դեռ, ադրբեջանցիները կդատեն…»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031