Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան թույլ չի տա քրդական պետության հիմնում իր սահմանին. Էրդողան

Օգոստոս 23,2017 14:25

Թուրքիան թույլ չի տա նոր քրդական պետություն իր սահմանին՝ Սիրիայի հյուսիսում: Այս մասին, ինչպես հաղորդում է Hurriyet-ը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը:

Էրդողանը նշել է, որ այսպես կոչված քրդական պետության ստեղծումը «Քրդական ժողովրդական ինքնապաշտպանության» (YPG) և «Ժողովրդավարական միության» (PYD) կողմից անթույլատրելի է:

«YPG и PYD-ն ահաբեկչական կազմակերպություններ են, որոնք նպատակ ունեն դուրս գալ Միջերկրական ծով»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Թուրքիան կանի ամեն բան՝ «Սիրիայում ահաբեկիչների ծրագրերին խոչընդոտելու համար»:

Էրդողանը նաև նշել է, որ «քրդական պետություն» եզրի օգտագործումը «վիրավորում է իմ քուրդ եղբայրներին»:

«Ես հավատում եմ, որ իմ քուրդ եղբայրները երբեք թույլ չեն տա նման կազմավորում Սիրիայի հյուսիսում և Թուրքիայի հարավում: Մենք մեր պետության մեջ մեկ ազգ ենք: Մենք մեկ ազգ ենք՝ 80 մլն բնակչությամբ: Մենք ունենք նույն դրոշը, նույն հայրենիքը և նույն պետությունը»,- ասել է Էրդողանը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031