Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լինգով մտել են սանհանգույց, այնտեղից՝ պահեստ եւ հափշտակել 22 հազար 372 տուփ ծխախոտ

Օգոստոս 23,2017 13:36

Իջեւան քաղաքի բնակիչ Դավիթ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով համաքաղաքացի Կարեն Աղինյանի հետ, 2015թ հունվարի 15-ին ժամը 02:00-ի սահմաններում իր կողմից շահագործվող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով գնացել է Իջևան քաղաքի Արցախյան փողոցի 114 հասցեում գտնվող «Քարվանսարա» հյուրանոցառեստորանային համալիրի տարածք եւ նախապես իրենց հետ վերցված լինգի ու դուրի գործադրմամբ բացել են սանհանգույցի լուսամուտը, որտեղով մուտք են գործել սանհանգույց, որտեղից էլ նույն գործիքներով բացել են «Վիդիս Դիսթրիբյուշն » ՍՊԸ-ի համար որպես պահեստարան ծառայող սենյակի դուռը, ապօրինի մուտք գործել պահեստարան եւ այնտեղից հափշտակել են 11647520 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 22372 տուփ տարբեր տեսակի և արժողության ծխախոտ, որը բարձելով «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան՝ հեռացել են:

Դ. Դավթյանին եւ Կ. Աղինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով(«Գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»): Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատական համակարգի՝ սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է օգոստոսի 30-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031