ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի հարցով պատժամիջոցային ցուցակում է ներառել Ռուսաստանի քաղաքացիների, որոնց թվում կա մեկ հայ: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կայքում: Պատժամիջոցները ենթադրում են ԱՄՆ-ում նրանց ֆինանսական ակտիվների սառեցում և վիզային սահմանափակում:
Մասնավորապես, պատժամիջոցների տակ են հայտնվել Ռուսաստանի քաղաքացիներ Իրինա Խուիշը, Ռուբեն Կիրակոսյանը, Միխայիլ Պիսկլինը և Անդրեյ Սերբինը: Ցուցակում է հայտնվել նաև ռուսական «Գեֆեստ-Մ» ընկերությունը, որը, ըստ ԱՄՆ-ի, կապ ունի Korea Tangun Trading Corporation-ի հետ: Ըստ այդ տեղեկության, Ռուբեն Կիրակոսյանն էլ, իր հերթին կապ ունի «Գեֆեստ-Մ»-ի հետ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ