Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կոշիկն էլ կարող է արգելվել». ինչո՞ւ «Սասնա ծռերի» պաշտպանը դատարան չմտավ

Օգոստոս 23,2017 12:55

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 12-ի գործով նիստից առաջ հերթական միջադեպը տեղի ունեցավ փաստաբանի եւ կարգադրիչի միջեւ: Ամբաստանյալների պաշտպաններից Հայկ Ալումյանը զննություն անցնելու ժամանակ կարգադրիչին խնդրեց ներկայացնել համապատասխան որոշում առ այն, թե որոնք են արգելված իրերը, որոնք չի կարելի մտցնել դատարան:

Դատական կարգադրիչն էլ ասաց. «Եթե ձեզ մոտ կա սուր՝ կտրող-ծակող գործիք, խնդրում եմ՝ ազատվեք դրանից, կամ թողեք պահարանում: Կարգադրիչն է պատասխանատու նիստերի դահլիճում ներկաների անվտանգության համար»:

Հայկ Ալումյանն էլ պնդեց, որ դա փաստաբանների հանդեպ կամայական մոտեցում է: Ի վերջո, փաստաբանն առանց զննության՝ նիստերի դահլիճ չմտավ եւ համապատասխան գրություն թողեց դատավորին: «Անգամ ջրի շիշն եք արգելում ներս տանել, ասում եք, թե արգելված իր է, որը կարող են շպրտել մեկի վրա: Բայց նույն կերպ, կոշիկն էլ կարող է արգելվել»,-հեգնեց փաստաբանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031