Թայվանում ընթացող 29-րդ ամառային ունիվերսիադայում մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը օղակների վրա վարժությունում նվաճեց հաղթողի կոչումը: Նա ոսկե մեդալը նվաճեց վաստակելով 15.025 միավոր:
Մեր մյուս մարզիկը՝ Արթուր Դավթյանը, հանդես է եկել բազմամարտում եւ 84.150 միավորով զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը: Այսօր Արթուր Դավթյանը մասնակցելու է հենացատկեր վարժության եզրափակչին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ