Օգոստոսի 22-ին Ծաղկաձորում անցկացվող «Բազե» համահայկական հավաքին հյուրընկալվել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Բազե» համահայկական երիտասարդական հավաքն այս տարի անցկացվում է օգոստոսի 21-27-ը Ծաղկաձորում:Հավաքին մասնակցում է շուրջ 600 երիտասարդ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջունել է հավաքի մասնակիցներին՝ նշելով, որ «Բազեն» կարևոր դեր ունի երիտասարդների ազգային, հայրենասիրական արժեհամակարգի ձևավորման գործում: ««Բազե»-ն անկախ Հայաստանի երիտասարդական կարևորագույն և կայացած նախաձեռնություններից մեկն է, որտեղ ապացուցվում է, որ մրցակցությունը առաջընթացի շարժիչ ուժն է, և երիտասարդները միասին են խթանում այդ առաջընթացը:
«Բազե»-ի հիմքում ընկած է ազգային միասնության գաղափարը»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն